Պատմություն
2017 թվականից նորաբաց «Ուիգմոր Քլինիք»-ում գործում է մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը:
2018 թվականին «Ուիգմոր Քլինիքի» և ԵրՊԲՀ-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, ըստ որի կլինիկական օրդինատորները այսուհետ կարող էին անցնել իրենց ուսուցումը նաև «Ուիգմոր Քլինիք»-ում:
2020 թվականին հիմնադրվեց ԵրՊԲՀ-ի «Մանկական օրթոպեդիայի, վնասվածքաբանության և ողնաշարային վիրաբուժության» ամբիոնը:
Ողնաշարային վիրաբուժության, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ամբիոնն իրականացնում է հետդիպլոմային մասնագիտության ուսուցման ծրագիր Ուիգմորհիվանդանոց երեխաների համար կլինիկայի և Մուրացան Համալսարանական հիվանդանոցային համալիրի բազաներում։
Կլինիկական օրդինատորների ուսուցուման ծրագիրը ուղղված է հիվանդությունների ախտորոշման, կոնսերվատիվ և վիրաբուժական միջամտությունների, ռեկոնստրուկցիաների թե տեսական գիտելիքների, թե գործնական հմտությունների զարգացմանն ու ներդրմանը հետևյալ ուղղություններով․
- մանկական ողնաշարային պաթոլոգիաների՝ դեֆորմացիաներ, բնածին արատներ
- հենաշարժիչ համակարգի ոսկրային, մկանային ջլային պաթոլոգիաներ
- նեյրոօրթոպեդիայի՝ մանկական ուղողային կաթված, միելոմենինգոցելլեներ, ժառանգական նյարդամկանային հիվանդություններ
- Վնասվածքաբանական ախտահարումներ
Ամբիոնի աշխատակիցները, ինչպես անև կլինիկական օրդինատորներն ընդգրկված են գիտական, հետազոտական գործունեության մեջ, կազմակերպվում են սեմինարներ, շարունակական մասնագիտական կրթության ծրագրեր, կոնֆերանսներ։
Ամբիոնը և աշխատակիցները սերտ համագործակցում են եվրոպական առաջատար համալսարանների հետ, ինչպես օրինակ՝ Պրոֆեսոր Մաքս Էբի (Բեռնի համալսարան, Շվեյցարիա), պրոֆեսոր Ռեյալդ Բրյուներ(Բազելի մանկական հիվանդանոց, Շվեյցարիա), Արամ Ղազարյան (Մոր և մանկան հիվանդանոց, Լիոն, Ֆրանսիա), Դավիդ Ռոջերս (Գլենդեյլ մեմորիալ հիվանդանոց, Գլենդեյլ, ԱՄՆ) և այլն։
Համագործակցություն
Հիվանդանոցում տեղակայված է նաև սերտ համագործակցում է ամբիոնի հետ հետխորհրդային տարածքում միակ քայլքի լաբորատորիան, հնարավոր դարձնելով տարբեր օրթոպեդիկ ախտաբանությունների, քայլվածքի շեղումների ճշգրիտ քննությունը, խնդիրների վերհանումը ինչպես նաև հետբուժումային արդյունքների օբյեկտիվ գնահատումը։
Պրոֆեսորադասախոսական կազմ
Ա․Ա․Հ | Պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
Քոլոյան Կարեն Ալեքսանի | Ամբիոնի վարիչ | Բժշկական գիտությունների թեկնածու | |
Անթառանյան Արա Վոլոդյայի | Դասախոս | ||
Նազանյան Արարատ Արտյոմի | Դասախոս | Բժշկական գիտությունների թեկնածու |
Ամբիոնը ղեկավարում է բգթ Կ․ Ա․ Քոլոյանը:
Կ․ Քոլոյանը անդամ է Եվրոպայի մանկական օրթոպեդների ասոցիացիայի (EPOS), Հյուսիսային Ամերիկայի մանկական օրթոպեդների ասոցիացիայի (POSNA):
Ամբիոնի դասախոսներն են․
- բգթ Ա․ Ա․ Նազանյանը, «Մուրացան» ՀՀ-ի մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի ղեկավար
- Ա․ Վ․ Անթառանյանը, «Ուիգմոր Քլինիք» մանկական օրթոպեդ, բժիշկ ողնաշարաբան Եվրոպայի մանկական օրթոպեդների ասոցիացիայի (EPOS) անդամ։