Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1998թ.):

  Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնը հիմնադրվել է 1998թ.-ին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կազմում` «Մալաթիա» բժշկական կենտրոնի լապարասկոպիկ վիրաբուժական բաժանմունքի բազայի վրա: Ամբիոնի վարիչ է ընտրվել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ռաֆայելի Մելիքյանը, ով ղեկավարել է ամբիոնը մինչև 2021թ.-ի հունիսի 15-ը:

   Ամբիոնում կազմակերպվում է լապարասկոպիկ վիրաբուժության և ընդհանուր էնդոսկոպիայի հետդիպլոմային ուսուցում, ինչպես նաև ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների պատրաստում:

    2011թ.-ին ամբիոնին միացվեց նաև էնդոկրին վիրաբուժության հետդիպլոմային ուսուցման կուրսը:

     Վերջին հինգ տարիների ընթացքում ամբիոնում ուսումնամեթոդական գործունեության բարելավման ուղղությամբ կատարվել են աշխատանքներ, որի արդյունքում գրադարանը համալրվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ժամանակակից գրականությամբ: Ամբիոնի կլինիկական բազան «Աստղիկ» բժշկական կենտրոնն է:

Ուսուցում

 Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է օրդինատուրայով և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ: Իրականացվում է վերապատրաստում և մասնագիտացում ընդհանուր և լապարասկոպիկ, էնդոկրին վիրաբուժություն մասնագիտություններով, ինչպես նաև կարճաժամկետ (2 շաբաթ) և երկարաժամկետ (7 շաբաթ) վերապատրաստում, մասնագիտացում (4 ամիս) լապարասկոպիկ վիրաբուժություն, էնդոսկոպիա, էնդոկրին վիրաբուժություն մասնագիտություններով:

Ուսումնառության ընթացքը ներառում է գործնական պարապմունքներ, դասախոսություններ և հերթապահություններ: Գործնական պարապմունքներն անցկացվում են վիրահատարանում, վիրակապարանում, հիվանդասենյակում և ախտորոշիչ բաժանմունքում:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում հետևյալ ուղղություններով`

վիրաբուժական հիվանդությունների բուժիչ և ախտորոշիչ լապարոսկոպիա,
սուր պանկրեատիտների բուժումը լապարասկոպիկ եղանակով,
սիմուլտան վիրահատությունների կատարումը լապարասկոպիկ եղանակով,
լեղածորանների վիրաբուժություն, կոլոպրոկտոլոգիական վիրաբուժություն, լապարասկոպիկ հերնեոպլաստիկա, բարիատրիկ վիրաբուժություն:

Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներն են`

«Որովայնի խոռոչի սուր վիրաբուժական հիվանդությունների լապարասկոպիկ բուժումը»,
«Սիմուլտան վիրահատությունների կատարման հնարավորությունը լապարասկոպիկ վիրաբուժությունում»,
«Կպումային պրոցեսների առկայության պայմաններում լապարասկոպիկ վիրահատությունների կատարման տեխնիկան և հնարավորությունները»,

«Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության լապարասկոպիկ բուժումը»:

Համագործակցություն

Մեծ Բրիտանիայի, ՌԴ-ի վիրաբուժական կլինիկաների հետ հաստատված սերտ կապերի շնորհիվ ամբիոնը մեծ վերելք է ապրում լապարասկոպիկ վիրաբուժության ոլորտում:

Ամբիոնի կլինիկական ակտիվություն

ԵՊԲՀ Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնի աշխատակազմը կլինիկական ակտիվ գործունեություն է ծավալում «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ազգանուն, անուն, հայրանուն Ամբիոնում զբաղեցրած պաշտոն Գիտական աստիճան գիտական կոչում
1 Ոսկանյան Արայիկ Անդրանիկի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
2 Բոռոզան Վարդան Ռաֆաիլի դոցենտ բ.գ.թ. դոցենտ
3 Դալլաքյան Կորյուն Հրանտի դոցենտ բ.գ.թ. դոցենտ