Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հետազոտության հիմունքներ

Առարկայի նկարագրություն

Ծրագիրը մշակվել է 2019թ.-ից և ներդրվել է ԵՊԲՀ-ի դասապրոցեսում՝ համապատասխանեցնելով բժշկագիտության ներկայիս պահանջներին: Այս պահանջներն ընդգծում են դասընթացի կարևորությունը ապագա բժիշկների համար։ Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողների կարողությունները՝ հասկանալու բժշկական հոդվածները և ուղեցույցները, զարգացնել հետազոտական կարողությունները և հմտորեն կառավարել իրենց ժամանակը: Բացի այդ, մոդուլը նպատակ ունի ուսանողներին զինել գիտելիքներով և հմտություններով, որոնք կօգնեն կիրառելու քննադատական մտածողությունը առողջության հետ կապված հարցերում: Դասընթացը ներառում է հետևյան թեմաները՝ հետազոտությունների կարևորությունը բժշկության մեջ, գրականության որոնման մեխանիզմներ, ակադեմիկական էթիկա, քննադատական մտածողություն, ակադեմիական հոդվածի կառուցվածք, հետազոտության դիզայն: Դասընթացի ավարտին ուսանողները կկարողանան՝

  • Քննադատորեն գնահատել բժշկագիտական գրականությունը,
  • Տարբերակել ոչ ակադեմիական հոդվածները ակադեմիականից,
  • Համեմատել միանման հոդվածների արդյունքները և սահմանափակումները,
  • Ձևակերպել հետազոտական հարցը և հիփոթեզը,
  • Ցուցաբերել բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ հետազոտության արդյունքները ներկայացնելիս:

Հարցերի դեպքում կարող եք գրել bscr.ysmu@gmail.com էլ. հասցեին:

Դասընթացն անցկացվում է ՔՈԲՐԵՅՆ կենտրոնում: Նախորդ տարիների համեմատ առարկայի ծրագիրը ձևափոխվել է և չի ենթադրում հետազոտական ուղեցույցի կազմում: Գնահատումը կիրականացվի բազմաբաղադրյալ տարբերակով՝ ներառելով թեստային հարցում:

Դասախոսական կազմ

Դասընթացի ղեկավար ՝ գիտության գծով պրոռեկտոր, ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գլխավոր գիտնական, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյան

Դասընթացի ուսումնական համակարգող՝ Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ասիստենտ, գիտության գծով պրոռեկտորի օգնական Մարիամ Մովսիսյան 

Դասընթացի կրթական աջակցության պատասխանատու Նոնա Աթոյան

Դասախոսներ՝

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչի ժ/պ Արտեմ Գրիգորյան

Կենսաքիմիայի ամբիոնի դասախոս Կատարինե Ֆերեշետյան

Կենսաքիմիայի ամբիոնի դասախոս Հասմիկ Հարությունյան

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Սիրանուշ Վարդերեսյան

Հասարակագիտության ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյան

Հանրային առողջության և առողջապահության ամբիոն վաչի, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյան

Հանրային առողջության և առողջապահության ամբիոն դոցենտ  Արմինե Չոփիկյան

Հանրային առողջության և առողջապահության ամբիոն դոցենտ Գաննա Սականյան